Դատելով մի շարք կողմնակի ցուցիչներից՝ իրանական կողմը դժգոհ է Բաքվի բռնապետի՝ Իրանի հանդեպ գրեթե բոլոր ոլորտներում վարվող քաղաքականությունից, վարքագիծ, որն իրանական կողմից սկսել է գնահատվել որպես հարաբերությունների խորացման իմիտացիա, այլ ոչ թե իրական ձգտում և այդ ուղղությամբ իրականացվող քայլերի ամբողջություն:

Ընդ որում՝ դրանում ինչ-որ առումով «մեղավոր» է նաև հայկական կողմը, որը մեթոդաբար և հաստատուն ոճով խաղարկեց միջնաժամկետ «շախամատային գամբիտ»՝ Ադրբեջանին անուղղակիորեն դրդելով կապկելու իրանական ուղղությամբ Հայաստանի գործողությունները, ինչի արդյունքում գլխակորույս մրցավազքի մեջ մտած Բաքվի վարչակարգը Թեհրանին սկսեց խոստանալ նաև այն, ինչի իրականացումն այս պահին իր ուժերից վեր է մի շարք պատճառներով:

Առայժմ հաջող ընթացքով «իրանական գամբիտի» բարձրակետը կարող է դառնալ Իսրայելի վարչապետի՝ Բաքու կատարելիք ուղևորությանը գրեթե անմիջապես հաջորդող Իրանի նախագահի այցը Երևան, որի ընթացքում շոշափելի արդյունքներ գրանցելու վճռականության դեպքում հայկական կողմը «խաղն» իր տրամաբանական ավարտին կարող է հասցնել Ադրբեջանի նկատմամբ գեղեցիկ և տպավորիչ «մատով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել