Armlur.am-ը գրում է.

WikiLeaks-ի կայքը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերատ Ալբայրաքի նամակները, ով զբաղեցնում է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, փոխանցում է RT-ն: Նամակների մի մասը, մասնավորապես, դրանցից 149-ը կապ ունի Հայաստանի և հայերի հետ: Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, օրինակ, նամակներից մեկում ներկայացվում է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի տեսակետը՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության հետ, նշվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը: 2014թ. մայիսին թվագրված նամակում Ստամբուլի համալսարանի փորձագետները հայտնում են եվրոպական շուկա իրանական գազի արտահանման հեռանկարների մասին՝ նշելով Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել