Image result for սրտի վիրահատությունՊետպատվերով իրականացվել է սրտի 2,746 վիրահատություն

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում գործում է օրենք, որը մի շարք դեպքերում քաղաքացիներին տալիս է սրտի անվճար վիրահատության հնարավորություն: ԱՆ-ն ներկայացրել է 2016 թվականին պետպատվերի շրջանակներում սրտի վիրահատության ենթարկվածների քանակի վերաբերյալ տվյալներ:

2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2,746 քաղաքացի, որից 1,118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։ Նշենք, որ 379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։

2016 թվականի տասը ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել