Image result for արցախԱրդյո՞ք Արցախում կտեղակայվեն խաղաղապահներ։ Այս պահին, իհարկե, դժվար է ասել, թե ինչ մանդատով են խաղաղապահներ տեղակայվելու Արցախում, սակայն այդ հարցը կարծես համաձայնացվել է, գոնե հայտարարությունների մակարդակով։ Հավանաբար դա կլինի ՄԱԿ-ի մանդատով և կկոչվի ասենք UNMINK (UN Mission in Nagorno Karabakh)։ Հավանական չեմ համարում, որ խաղաղապահները կլինեն ՆԱՏՕ-ի, ԱՊՀ, Աֆրիկյան Միության կամ, ասենք, ավստրալազելանդական մանդատով, որքան էլ դրանք ապացուցել են իրենց էֆեկտիվությունը։ ՄԱԿ մանդատը առավել ձեռնտու է ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի համար, քանի որ վետոյի իրավունքը հա էլ կա։

Խաղաղապահների տեղակայման կարևորագույն նախադրյալը կողմերի համաձայնությունն է։ Որքանով է Հայաստանին ձեռնտու խաղաղապահների ներկայությունը, դեռ պետք է հասկանալ։ Ադրբեջանին դա ձեռնտու է միայն այն ժամանակ, երբ ճանապարհային քարտեզի առաջին քայլերն իրագործվեն։
Բայց պետք է հասկանալ, որ ճանապարհային քարտեզը, որը այս հայտարարության մեջ նկարագրված է, համանախագահների միասնական դիրքորոշումն է։

We remind the sides that the settlement must be based on the core principles of the Helsinki Final Act, namely: non-use of force, territorial integrity, and the equal rights and self-determination of peoples, and additional elements as proposed by the Presidents of the Co-Chair countries, including return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control; an interim status for Nagorno-Karabakh providing guarantees for security and self-governance; a corridor linking Armen...

http://www.state.gov/r/pa/prs/ps/2016/12/264999.htm

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել