Թե որքանով է այս լուրը հավաստի, դեռ պարզ չէ, բայց այն, որ աղանդավորական շարժումներն ուղղված են ոչ այնքան միայն անձի ներաշխարն ու կենսաձևը խեղաթյուրելուն, այլ շատ ավելի հեռահար և ընդգրկուն նպատակներ իրագործելուն, այն է՝ կազմաքանդել ոչ միայն սոցիալական ինստիտուտները, այլ նաև խժռել տնտեսական ենթակառուցվածքները։
Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր ԱԱԾ-ն լուրջ անելիք ունի, քանի որ մարդը կարող է ունենալ խղճի և մտքի դավանանքի ազատություն և որ պատով ուզում է գլուխը տալ, սակայն իրավունք չունի սնանկացման հասցնել մի ամբողջ ընկերություն և գործազուրկ դարձնել շուրջ 5000 քաղաքացիների։ Մեր տնտեսական անբարենպաստ միջավայրը հերիք չէ, գումարած սրան՝ արդեն աղանդավորական շարժումներն են դառնում խոչընդոտ, և ինչպես ցույց է տալիս Աշտարակ կաթի դեպքը, բավականին լուրջ խոչընդոտ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/200140270393040?notif_t=close_friend_activity¬if_id=1481275823880009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել