Իսկական հայ մտավորականը պետք է լինի ազատամիտ եւ արդարամիտ: Նրա խոսքը պետք է զգաստացնի թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմությանը: Ցավոք, այսօրվա մեր պալատական մտավորականները Սայաթ-Նովա չեն, քանի որ թքած ունեն, թե «Ավետ աղաները» ինչ են բերում հայ «ռամիկի» գլխին: Սիրելի պալատական երգիչներ, որ սաղ օրը արքայի գովքն եք անում, ինչու՞ չեք համարձակվում մեկ-մեկ էլ արքայի մոտ «Ավետ աղաներից» դժգոհել եւ պատմել այն բոլոր անարդարությունների մասին, որը տիրում է մեր երկրում: Մեզ այսօր օդի եւ ջրի պես Շիրազներ եւ Չարենցներ են պետք եւ ոչ թե մեջքը 90 աստիճան կռացած մտավորականներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել