««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պայմանագրային աշխատակիցները իրար են խառնվել։ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու՝ նրանց պայմանագրերը և աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից և չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է և ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում,սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ ևս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել