Երբ չի խոսվում անցյալի սխալների մասին, երբ ժողովուրդը հարթակում օրակարգային հարց չի դարձնում շարունակ կրկնվող սխալների ու դրանց հեղինակների բացահայտման, իրադարձություններին նրանց ազդեցության նվազեցման կամ լիկվիդացման հարցերը, ապա այդ սխալների կրկնությունը ոչ միայն դառնում է հնարավոր, այլև պարզապես՝ անխուսափելի: Ժամանակն է, որպեսզի ժողովուրդը որդեգրի ժողովրդավարության ամրապնդման ևս մեկ խիստ կարևոր գործառույթ՝ հարթակի «տիրակալ», հերթով իրար փոխարինող «փրկիչներին» բերի առերեսման, չթողնի, որ նրանք առանձին «խաղեր» տան՝ քողարկելով անցյալի ճակատագրական սխալները, թաղելով առանձին-առանձին կամ միասին գործած մեղքերը: Ժողովուրդը պետք է չվախենա, ձերբազատվի այն բարդույթից, որ փոխնիփոխ իրար հաջորդող «փրկիչները» ամեն անգամ իրեն էլ են ներքաշել այդ խաղերի մեջ ու դարձրել մեղսակից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել