Image result for բյուջենԽորհրդարանն ընդունեց հաջորդ տարվա պետբյուջեն։ Տնտեսական վիճակն ինչ է, որ բյուջեն ինչ լինի։ Բայց այս կարևոր փաստաթուղթն ընդունվեց կառավարության կազմի ոչ լիարժեք ներկայությամբ, որն ամբողջովին արտացոլում է երկրի վիճակի նկատմամբ վերջինիս մտահոգության իրական աստիճանը։
Դե եթե փորձեմ կրճատ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս բյուջեն, ապա ասեմ, որ բյուջետային միջոցների գոյացման համար ամենատարբեր ծրագրերի իրականացման համար ժողովրդի հարկային բեռը ծանրանալու է։ Նոր հարկային օրենսգրքով արդեն հնարավոր ամեն ինչ արել են, որ ավելացնեն թե՛ հարկատեսակները և թե՛ դրանց չափերը։ Այսինքն, եթե նախկինում մի քիչ կարողանում էինք մեր եկամտից մեզ պահել ու գոյատևել, այսօր արդեն ամեն ինչ պետք է տանք, որ բյուջե գոյանա, ու այս փողկապավորներն էլ իբրև թե երկիր կառավարեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել