Image resultOperativ.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Հալեպում սիրիական բանակի ակտիվ մարտական գործողությունները դադարեցված են։ Այս մասին գրում է РИА Новости գործողությունը:

«Կարող եմ ձեզ հայտնել, որ այսօր սիրիական բանակի ակտիվ մարտական գործողություններն արևելյան Հալեպում դադարեցված են, քանի որ իրականացվում է արևելյան Հալեպից խաղաղ բնակիչներին դուրս բերելու հերթական ու խոշորագույն գործողությունը։ Մոտ 8 հազար մարդուց բաղկացած շարասյունը հսկայական գործողություն է»,- նշել է Սերգեյ Լավրովը և հավելել,-«Ես այս մասին ձեզ հայտնում եմ Համբուրգից, չնայած գուցե արդեն նման տեղեկատվություն հասել է, ուստի Սիրայի ձեր կոլեգաններն առավել մանրամասն կհայտնեն իրադրության մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել