Image result for ընտրություններԽորհրդարանական ընտրությունների անցկացմանը քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը մի քանի ամիս: Գալիք ընտրությունների անցկացումը կարևոր նշանակություն է ունենալու ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատը վերականգնելու համար և մեծ սպասելիքներ կան նաև միջազգային հանրության կողմից՝ կապված ընտրությունների վերահսկողության մեխանիզմների ներդրման հետ, որը հայաստանյան ընդիմադիր, իշխանական քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից ձեռք բերված համաձայնության արդյունք է:

Օտարերկրյա դոնորները խոստացել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ընտրութունների անցկացման համապատասխան սարքավորումները ձեռք բերելու համար: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 8-ին կայացած Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ տեղեկացրել է, որ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելու է 7 միլիոն եվրո` ընտրական գործընթացի կազմակերպման նպատակով:

ՀԳ. ԵՄ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրումը էական նշանակություն կունենա համապատասխան ընտրական մեխանիզմները կիրառելու և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել