Image result for ՊԵԿԳործադիրը «ջրում» է ԱՁ-ների պարտքերը

Շատ է խոսվում այն մասին, որ երկրի տնտեսական ակտիվության բարձրացման մեջ կարևոր դեր ունեն փոքր և միջին տնտեսվարողները: Դրանց զարգացումն ապահովելու համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ տրամադրելով հարկային արտոնությունները, առավել մատչելի վարկեր և այլն: Այսպիսի մի առաջարկ այսօր հնչել է նաև գործադիրի նիստում և հավանության արժանացել:

Այսպիսով, ըստ առաջարկվող օրենքների նախագծերի՝ հայտարարվում է հարկային համաներում: Մասնավորապես մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերն ազատվում են այդ գումարների վճարումից: Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախատեսվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: Տույժերից կազատվեն նաև սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ինքնազբաղված անձինք:

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հունվարի մեկը և 2017 թվականի հունվարի մեկից ակցիզային դրոշմանիշները տրամադրել էլեկտրոնային եղանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել