Related imageՈ՞ր երկրներից են ամենից շատ զբոսաշրջիկներն այցելում Հայաստան

2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 969 010 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ 3,6 տոկոսով ավելի: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների վրա:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են Ռուսաստանի Դաշնությունից եկողները՝ ընդհանուր թվի 19,2 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից Հայաստան եկող զբոսաշրջիկները ընդհանուրի 18,2 տոկոսն են կազմել, երրրոդը՝ ԱՄՆ-ն՝ ընդհանուրի 10,3 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել