Կարծում եմ, որ լրագրող ծեծելը այն նվազագույն պահանջն է, ինչը անհրաժեշտ է, որպեսզի Ռ.Հակոբյանը 2017-ին խորհրդարան մտնի ՀՀԿ ցուցակով: Չիմացողների համար ասեմ, որ դա նման է կրիմինալ որևէ խմբում ընդգրկվելու համար կիրառվող մեթոդին, երբ «նորակոչիկին» ստիպում են հանցագործություն կատարել՝ նույնիսկ մարդ սպանելու աստիճանի, որպեսզի վերջինս իրավունք ունենա համարվել յուրային: Այնպես որ, կարելի է շնորհավորել նախկին դաշնակցական և այսուհետ նախկին ընդդիմադիր պատգամավորին հհկ-ական շարքերը համալրելու կապակցությամբ:
Հ.Գ. Ափսոսում եմ, որ պատմականորեն ձախողված այդ կառույցի շարքերն են համալրում նաև որոշակիորեն նորմալ անձնավորություններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10207359383293743?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1481185237862597
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել