Ոչ պարենային ապրանքների գնանկումը նոյեմբերին կազմել է 3,5 տոկոս
2016-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,6 տոկոս գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերին արձանագրվել է 1 տոկոս գնաճ: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
2016-ի նոյեմբերին 2015-ի նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,5 տոկոսով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,2 տոկոսով:
Հոկտեմբերի նկատմամբ 0,2 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորվել է լվացող միջոցների՝ 2,4 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 1,7 տոկոս, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գեղահարդարման, այգեգործական ապրանքների՝ 1 տոկոս, կահույքի՝ 0,6 տոկոս, շինանյութերի՝ 0,4 տոկոս, դեղամիջոցների 0,2 տոկոս գնանկումով: Միաժամանակ, գրանցվել է տեքստիլեղենի՝ 0,1 տոկոս, գորգեղենի՝ 0,3 տոկոս, խոհանոցային սպասքի՝ 0,4 տոկոս, վառելիքի` 0,5 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 0,8 տոկոս, հագուստի եւ գործվածքի, գրենական պիտույքների՝ 0,9 տոկոս, մշակույթի ապրանքների 2,6 տոկոս գնաճ: