Պետական ապարատը կրճատվում է, այո՛, սա անհրաժեշտ քայլ էր պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու համար, սակայն եթե այդ կրճատումները լինում են պետական ապարատում թիկունք չունեցողների հաշվին, և այստեղ շարունակում են մնալ նույն կերպ վատ աշխատող և միյան աշխատավարձ ստացող մարդիկ, ուրեմն՝ սա միայն աննպատակ, անարդյունավետ կրճատում է և շարունակում է նույն կերպ վնասել պետական միջոցներն արդյունավետ կառավարելու գործին։ Իհարկե, ունեմ կրճատված անմիջական ծանոթներ, որոնք պատմում են այս անարդյունավետ կրճատումների մասին։
Սրանից բացի՝ 30 տոկոսով պետական համակարգ կրճատելն աղքատություն ունեցող և բարձր գործազրկությամբ երկրում մեծ սխալ է, եթե չունես մարդկանց արժանապատիվ կյանք ապահովող այլ աշխատատեղեր։ Ցավոք, այս կրճատումները եղան ոչ ամենաճիշտ պահին ու բարենպաստ պայմաններում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/254923914922297?notif_t=close_friend_activity¬if_id=1481175816873494
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



