Operativ.am-ը գրում է.
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրներին: Մասնավորապես նշվում է, որ դեսպանին կանչել են Թուրքիայի խորրդարանի փոխխոսնակ Այշենուր Բախչեկապիլիի հետ Քյոլնի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Բախչեկապիլիին Քյոլնի օդանավակայանում 45 րոպեով ձերբակալել էին, երբ նա Թուրքիա էր վերադառնում, քանի որ ոստիկանությունն անվավեր էր ճանաչել փոխխոսնակի ժամանակավոր անձնագիրը, որը նա ստացել էր Թուրքիայի հյուպատոսարանից այն բանից հետո, երբ նրա պայուսակը, որի մեջ նաև դիվանագիտական անձնագիրը, գողացել էին Քյոլնում։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիայի իշխանություններին և սպառնացել պատասխան քայլեր ձեռնարկել։



