Panorama.am-ը գրում է.
Ավելի քան 10,000 քաղաքացի, որը Արցախի ողջ բնակչության մոտ 7 տոկոսն է կազմում, ստիպված էր ժամանակավորապես լքել սահմանամերձ բնակավայրերում գտնվող իրենց տները.- ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ապրիլին Ադրբեջանի կողմի սանձազերծած պատերազմի հետևանքները:
«Իսկ Թալիշ գյուղի բնականոն կենսագործունեությունը խախտվեց ադրբեջանական վայրագությունների հետևանքով, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա բնակիչները մինչ այժմ դեռ չեն վերադարձել իրենց հարազատ գյուղ, սակայն մենք արդեն համապատասխան քայլեր ենք ձեռնարկում Թալիշի վերականգնման ուղղությամբ: Շոշափելի բացասական ազդեցություն կրեց նաև տնտեսությունը՝ թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի առումով: Ուղղակի վնասները գնահատվում են շուրջ 20 միլիոն դոլար, իսկ անուղղակի վնասները իրենց դեռ երկար զգացնել կտան»,-ներկայացրել է Արցախի կառավարության ղեկավարը:
Հարությունյանը ներկա կոնգրեսականներին հիշեցրել է, ադրբեջանական կողմը մարտի նետեց հազարավոր հատուկ ջոկատայիններ, տասից ավելի ուղղաթիռ, հարյուրավոր տանկեր ու հրետանի, տասնյակ կիլոմետր հեռահարության հրթիռային համակարգեր, այդ թվում՝ արգելված զենքեր:
«Ի պատիվ մեր բանակի՝ մենք կարողացանք դիմագրավել Ադրբեջանի հանկարծակի ագրեսիան՝ մեր բնակչությանը պաշտպանելով հնարավոր կոտորածից ու բռնագաղթից: Ամեն դեպքում, Ադրբեջանի զինված ուժերը հասցրեցին որոշ ռազմական և մարդկության դեմ ուղղված այլ հանցանքներ իրագործել: Մասնավորապես, արցախյան Թալիշ գյուղում նրանք դաժանորեն խոշտանգեցին և սպանեցին երեք քաղաքացիական անձանց՝ այդ թվում՝ մեկ 90-ամյա կնոջ: Նրանք Իսլամական պետությանը բնորոշ ձևերով գլխատեցին երեք զինծառայողի, իսկ շուրջ երկու տասնյակ զինծառայողների մարմինները խոշտանգեցին՝ ոմանց կենդանի, ոմանց մահացած ժամանակ»,-թշնամու վայրագությունները ներկայացրել է Ա. Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



