Image result for Բենզին դիզվառելիքԲենզինի և դիզվառելիքի գները նվազում են

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը Հայաստանում նվազել է 3,5 տոկոսով եւ 2,9 տոկոսով: 2016-ի նոյեմբերին 2015-ի նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 15,8 տոկոս եւ 21,8 տոկոս, իսկ 2015-ի դեկտեմբերի համեմատ` 15,2 տոկոս եւ 21,4 տոկոս գնանկում:

Ծառայությունների սակագների 1,1 տոկոս աճ
2016-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,6 տոկոս գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերին արձանագրվել է 1 տոկոս գնաճ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016-ի նոյեմբերին 2015-ի նոյեմբերի համեմատ Հայաստանում սակագներն ավելացել են 1,1 տոկոսով, իսկ 2016-ի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 0,2 տոկոսով:

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրված ծառայությունների սակագների 0,2 տոկոս նվազելու պարագայում գրանցվել է տրանսպորտի՝ 2,5 տոկոս (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 8,4 տոկոս նվազման հետ), մշակույթի ոլորտի՝ 0,9 տոկոս ծառայությունների սակագների նվազում: Բուժսպասարկման եւ հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0,1 տոկոսով: Միաժամանակ գրանցվել են կենցաղային բնույթի եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0,2 տոկոս եւ 1,3 տոկոս հավելաճ, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել