Ինչպես գիտենք, 2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսվեցին: Արդյունքում 2015 թվականի հունիսի 23-ին ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ:
Արդեն այս տարվա դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ: Այսպիսով՝ նախատեսվում է անցնել պաշտոնական բանակցությունների փուլին համաձայնագրի տեքստը քննարկելու և համաձայնեցնելունպատակով: Դրան կհաջորդի համաձայնագրի ստորագրումը:
Ըստ համաձայնագրի՝ ՀՀ կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն: Փաստացի՝ կողմերը այս փաստաթղթով փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին հնարավորություն տալով առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և հավասար պայմաններում շուրջ 500 միլիոնանոց շուկայից: Բացի դրանից՝ մեր երկրում կներդրվեն արդյունավետ եվրոպական ստանդարտներ, ինչպես նաև ավիաընկերությունները կկարողանան կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության շահագործել երթուղիները: