Image result for ընտրություններԸնդդիմադիր դաշինքը, որը այս կամ այն ձևով մասնակցելու է ԱԺ ընտրություններին, պետք է իր մեջ կամք գտնի ժողովրդի հետ ազնիվ լինելու և հստակ արձանագրելու նպատակները: 7%-ը բավարար արդյունք է լինելու, 10%-ը՝ լավ, 12%-ը՝ գերազանց, իսկ 15%-ը աննկարագրելի ու… խիստ անհավանական: Ու կապ չունի, թե ինչքան լայն է լինելու դաշինքը: Սա է իրականությունը, բոլորը դա գիտեն, մնում է հստակ ասվի: Չի կարելի նորից ընկնել նույն ծուղակի մեջ, երբ ուժ չես գտնում ճանաչել արդյունքները, կեղծման ապացույց չունես, և արդյունքում դիմում են չուտվող կրուտիտիների:

Քաղաքական պարտություն կրելիս պարտվողը պիտի պարտադիր շնորհավորի հաղթողին: Դա է իր ապագա հաղթանակի գրավականը: Պիտի դուրս գաս և հատ-հատ մարդկանց շնորհավորես հակառակորդիդ հաղթանակի առթիվ, որ ժողովուրդը լավ հիշի, թե ով է պատասխանատու գալիք 4 տարվա համար, հիշի, թե ում քվեն է որոշել իրենց ապագան: Ամեն օր պիտի ազգին շնորհավորես, ամեն օր ազգին պետք է հիշեցնես, որ իրենք են ընտրել իրենց իշխանությունը: Ո՛չ չար ու նախանձ Մուկուչյանը, ո՛չ սարսափելի Սերժը, ո՛չ ջհուդները, ո՛չ էլ նույնիսկ էն խուժան Դավուլիկը, այլ հենց ինքը՝ ժողովուրդը: Ընտրելով իրենց ընկերոջը կամ բարեկամին՝ ընտրել են շեֆին, չգնալով ընտրություններին՝ էլի ընտրել են:

Հ.Գ. Նորից կրկնեմ, որ նշված դաշինքից, ՀՀԿ-ից ու «ռսներից» բացի ոչ մեկ չի անցնելու. երեք տարբերակ կա, կողմնորոշվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել