Պատմության մեջ այս օրը՝ 1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական նավատորմը Խաղաղ օվկիանոսյան ճակատում հարձակման ենթարկեց Հավայան կղզիներից մեկի վրա գտնվող ԱՄՆ Պերլ Հարբոր ռազմածովային բազան: Հարձակման ռազմավարական նպատակը ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմի ոչնչացումն էր և խաղաղօվկիանոսյան ճակատում վերջնական վերահսկողություն սահմանելը: Դեկտեմբերի 7-ի առավոտյան հարձակմանը մասնակցեցին ավելի քան 350 ինքնաթիռներ, որոնք երկու հարվածային ալիքով ոչնչացրին Պերլ Հարբորը: Գրեթե 90 րոպե տևած հարձակման ժամանակ ոչնչացվեց 188 ինքնաթիռ, նավեր և ավիակիրներ: Հարձակման արդյունքում զոհերի թիվը կազմեց 2400 մարդ: Հաջորդ օրը դեկտեմբերի 8-ին ԱՄՆ պատերազմ հայտարարեց Ճապոնիային: Մի քանի օր անց ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Նացիստական Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան: ԱՄՆ-ն մուտք գործեց Երկրորդ համաշխարհային պատերազմ և մեծ ներդրում ունեցավ խաղաղօվկիանոսյան ճակատում հակառակորդի ջախջախման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: