Վրաստանը և ԱՄՆ-ը պաշտպանության ոլորտում անցնում են համագործակցության նոր մակարդակիAysor.am-ը գրում է.

Վրաստանը և ԱՄՆ-ն անցում են կատարում համագործակցության նոր մակարդակի պաշտպանության և անվտանգության ոլորտում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Մայքլ Կարպենտերը Վրաստանի վաչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը։

Կողմերը նշել են, որ համագործակցության լիովին նոր շրջանակներ է ստեղծում հուշագիը, որը ձևակերպվել է Վրաստան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի ժամանակ։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը՝ ուղղված Վրաստանի անվտանգության ուժեղացմանը։

Կողմերը քննարկել են նաև ռազմավարական համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել