Artsakhpress.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին աղմկահարույց հայտարարություններին՝ կոչ անելով վերջինիս չաղմկել, քանի որ դա այնքան էլ օգտակար չէ:
ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանի նախագահը առաջին անգամ խոստովանեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում, որպեսզի իրենք ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: «Ալիևը խոստովանում է, որ բանակցային գործընթացում իր վրա կա ճնշում և միջնորդներր հասկանում են, որ վաղ թե ուշ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բառացի հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնադիրը իր հայրն է՝ Հեյդար Ալիևը: «Սա, ֆուտբոլային տերմինով ասած, ինքնագոլ է սեփական դարպասը: Այնուհետև Ադրբեջանի նախագահը, հասկանալով, որ արել է հայտարարություններ, որը հակասության մեջ է մտնում իր նախկին հայտարարությունների հետ, միանգամից անցավ հարձակման ու սկսեց աղմուկ աղաղակով հիշել Ադրբեջանի պատմական հողերի մասին: Ամոթ է, աղմուկ մի արեք, աղմուկ անելը փաստերի մասին չի խոսում: Ես հիշեցի Մարկ Տվենին, ով ասում էր՝ «Աղմուկ անելն օգտակար չէ: Հավն էլ է ձու ածելիս աղմուկ անում, այնպես, կարծես մի ամբողջ աշխարհ է ի հայտ բերել»»,- եզրափակեց Շարմազանովը:



