Ladynews.am-ը գրում է.
Դիմահարդար Ջուլիանա Կայը, ով աշխատում է Նատալի Փորթմանի և Ջենիֆեր Լոուրենսի հետ, ասել է ինչը արդեն արդիական չէ:
Դրեք մի կողմ կոնտուրինգի միջոցները, սպոնժները։
- Ես պարտավոր եմ դա ասել: Շատերը մոռացել են ինչի համար է եղել դիմահարդարումը ի սկզբանե: Հիշեցնեմ՝ դիմահարդարումը պետք է ընդգծի ձեր բնական գեղեցկությունը: Վերջ: Մնացածը արդեն դիմահարդարում չէ, այլ գրիմ: Վերջինս հենց հորինվել է նրա համար որպեսզի փոխի արտաքինը` վերափոխելով լրիվ այլ մարդու: Դիմահարդարումը, որը յուրահատուկ մարդուց դարձնում է միջին տարբերակ, վատ դիմահարդարում է: Անփայլ մաշկը, լայն հոնքերը, կոնտուրինգը, գլիթերները և դնովի թարթիչները դա դիմահարդարում չէ: Ահա ինչպիսի թրենդներից պետք է արդեն հրաժարվել:
Տոն, կարմրաներկ, դիմափոշի փայլուն մասնիկներով
- Երբ մենք, դիմահարդարներս, մտածում էինք ինչպես ընդգծել մաշկի փայլը, այն դարձնել փայլուն առողջ, մենք չէինք էլ մտածում, որ բոլորը կսկսեն փայլեր քսել և կգտնեն, որ դա նորաձև է: Քչերին է հաջողվում ճիշտ յուրացնել հայլայթեր քսելու տեխնոլոգիան, այդ պատճառով այն 99% դեպքում անկապ է նայվում: Թողեք դրանք պրոֆեսիոնալներին պոդիումային կերպարների համար:
Նյութի աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/6979/tarva-hakatrendnery-dimahardarnery-nshel-en-3-hnacats-trend
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել