Panorama.am-ը գրում է.

Սփյուռքը  հզորագույն պոտենցիալ է, որը պետք է օգտագործել,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ անցած տարիներին իրենք 96 մասնագիտական ժողով են գումարել. «Ինչո՞ւ ենք գումարել, որպեսզի ամբողջ սփյուռքից նույն մասնագիտության տեր մարդիկ  հայտնվեն Հայաստանում, հանդիպեն մեր հայաստանյան մասնագետների հետ, միասին քննարկումներ անեն, մեկը մյուսին փորձ փոխանցի»:

Հարցին, թե ձեր կոչն ուղղված սփյուռքահայերին՝ 1000 դոլար դնեն հայաստանյան բանկերում, արդյունք տվե՞լ է, նախարարը դրական արձագանքեց:

«Նույնիսկ երեկ  այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց՝ 1,5 միլիոն բերեցինք և ներդրեցինք հայկական բանկերում: Կարող եմ ցույց տալ նամակները, հարցադրումները, որոնք ստանում ենք սփյուռքահայերից: Օրեր առաջ Լիբանանից մի կին էր  200 հազար  դոլար բերել հետը, խնդրում էր օգնել: Ասացի՝ ցանկացած բանկում կարող է դնել, դա նշանակություն չունի, կարևորը, որ գումարը բանկերում լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել