ԱՄՆ հրեական կազմակերպությունները իրենց տոնը՝ Հանուկան, կազմակերպում են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ֆինասավորմամբ: Իսկ միջոցառման անցկացման վայր է ընտրվել Վաշինգտոնի նոր վերակառուցված և ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը՝ Trump հյուրանոցը: Չի բացառվում, որ միջոցառմանը հրավիրվի նաև նորընտիր նախագահ Թրամփը: Ադրբեջանը այս քայլով ճիշտ ժեստ է անում հրեական լոբբիստներին, կարգավորում է հարաբերությունները ԱՄՆ ամենահզոր գործոնի՝ հրեական համայնքի հետ և վերջապես Թրամփի հյուրանոցի ճիշտ ընտրությունը մեկնաբանության կարիք չունի: Խելոք ու գրագետ են սկսել աշխատել, իրենց սխալների վրա սովորում են շատ արագ: Հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանության չկառուցված թանգարանը, որ գտնվում է այս շենքից և Սպիտակ տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, տարիներ ի վեր չի կառուցվում և չի բացվում: Չեմ բացառում, որ ադրբեջանցիները շուտով Վաշինգտոնում Խոջալույի «ցեղասպանության» թանգարան կկառուցեն:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10154710932770421&set=a.98218810420.117755.609935420&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



