Картинки по запросу richard milzՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր հայտարարել է, որ կոռուպցիան ազգային անվտանգության համար սպառնալիք է՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցը մտահոգում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին:

Հետաքրքիր զուգադիպություն․ մեկ օր առաջ ԶԼՄ-ների խմբագիրների հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Կարեն Կարապետյանը նշել էր, թե այնպիսի կառավարության նիստ չի հիշում, որտեղ հակակոռուպցիոն թեմայով հանձնարարական չտրվի:

«Բազմաթիվ են, լիցենզիա ստանալը պրոբլեմ է, կադաստրից թուղթ վերցնելը, ԱՊԶ ստանալը, հարկայինի հետ շփվելը, ի՞նչ պետք է անենք, մեթոդաբար պետք է գնանք, մի օրվա մեջ բոլորը փոխվելու են, չէ, ինչի՞ց է կախված դա, ինչքանո՞վ ենք մենք հետևողական լինելու, մինչև վերջ: Այլ տարբերակ չունենք»,- նշել էր նա:

Իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելու խիստ անհրաժեշտ քայլն այն միջավայրի փոփոխությունն է, որը բերում է կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:
Կառավարության նիստում հնչող հանձնարարականներն, ըստ էության, պետք է ուղղված լինեն հենց միջավայրի փոփոխությանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը՝ ոնց են կատարվելու գնումները, ոնց են բաշխվելու միջազգային ֆինանսական միջոցները, ոնց են տրվելու լիցենզիաները:

Պետք է էականորեն նվազեցնել արտաքին աշխարհի շփումը կառավարության հետ, էլ չասած տարաբնույթ տեսուչների հետ:
Մեծ առումով միջավայրը «մաքրելուն» ուղղված քայլերը մեկնարկել են, մնում է, որ հանրությունն իր վրա զգա դրանց դրական ազդեցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել