Այ մարդ, գնալով համոզվում եմ, որ երգիչ-նկարիչ-դերասան մասնագիտությունների տեր մարդկանց կատեգորիկ հակացուցված ա քաղաքականություն մտնելը, անգամ որպես միտինգի հարթակից խոսող։
Սրանից մի երկու օր առաջ ԱԺ նիսստերի դահլիճում նենց կնիկավարի իրար էին տվել Փոստանջյանն ու Շուշան Պետրոսյանը։ Վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Փոստանջյանը Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճից դուրս գալուց տեսել էր, որ Շուշան Պետրոսյանը իրեն՝ Փոստանջյանին, մատի շարժումով ցույց է տալիս, որ նա՝ Փոստանջյանը, գիժ է, որից հետո գնացել էին ղժղժոցներն ու լեզվակռիվը։
«Սլաքը» հարցազրույց է վերցրել Շուշան Պետրոսյանից և հարցրել է, թե արդյո՞ք նա իսկապես Փոստանջյանին գիժ է անվանել, ինչին ի պատասխան Շուշանը սկսել ա կյանքը պատմել։ Դատեք ինքներդ.
-Ի՞նչ ժեստ, ո՞վ է նման բան ասում։
-Կայքերը։
-Կայքերում էնքան անկապ բան կա, որ ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ։ Մի բան հստակ է. գիտեն ինձ, իմ բարեկրթությունը, ես սոցիումի մարդ եմ, իմ խոսքը, իմ պահելաձևը... Բոլորը գիտեն ինձ էլ, Զարուհի Փոստանջյանին էլ` այդքան բան։
-Իսկ ինչո՞ւ մինչ օրս ոչինչ չէիք խոսում և հիմա որոշեցիք խոսել ընտրություններից։
-Ընտրությունները կապ չունեն։ Պարզապես, երբ անպարկեշտ վարքն ակնհայտ է դառնում... Նա առավոտից նստել էր և զուգահեռաբար խոսում և ծիծաղում էր իր գործընկերների ելույթի ընթացքում։ Հասկացանք, ուզում է հեղափոխություն անել, հասկացանք։ Բայց կարելի է, չէ՞, բարեկիրթ լինել։ Եվ երբ Մհեր Շահգելդյանը ելույթ է ունենում, պետք չէ դուրս գալ, կանգնել նրա կողքին` մատնացույց անելով սեփական նարնջագույն ժապավենը, այն էլ այն դեպքում, երբ իր գործընկերը նրան ասում է. «Գնա, գնա»։ Դրա համար նրան ասացի` ներողություն, Դուք գի՞ժ եք:
-Այսինքն՝ այն, որ «գիժ» եք անվանել Ձեր գործընկերոջը, նորմա՞լ է։
-Իսկ զարմանքս նրա պահվածքի նկատմամբ նորմալ չէ՞։ Հարց եմ տալիս` այն, ինչ կատարվում է, նորմա՞լ է։ Աշխատանքային գործընթացում գործընկերոջը խանգարելը նորմա՞լ է։
Շուշան ջան, բեր դու մենակ երգի էլի, քո ցավը տանեմ, որպես երգիչ՝ ոսկի ես, բայց որպես քաղաքական գործիչ ու ոնց որ թե նաև որպես մարդ՝ բանի պետք չես։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/248942488576014?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել