«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու և սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։
«ՉԻ»– Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահազործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաև կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են անվճար պահպանակները տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն։
Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստրորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։