«Փաստ» օրաթեթրը գրում է.

«Սեպտեմբերի 9–ին թեժ ընտրություններ եղան Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այստեղ գրեթե մշտապես ընտրությունները շատ ինտրիգային են անցնում: Սակայն ոչ պակաս ինտրիգային են այժմ ընթացող հետընտրական պրոցեսները:

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հետաքրքիր պատկեր էր ստեղծվել Արթիկի քաղաքապետարանում: Որոշ բաժնի պետեր սատարել էին մյուս թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին։ Վարագյանի հաղթանակից հետո վերջիններս աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն հարցը դրանով չէր փակվել:

«Փաստի» տեղեկություններով` առ այս պահը Արթիկում կրքերը թեժ են, Վարագյանը շարունակում է Պետոյանի կադրերի զտումները ենթակառուցվածքներում` մշակույթի տուն, մանկապարտեզներ և այլն, ինչը խոր դժգոհություն է առաջացել: Աշխատակիցները հրաժարվում են դիմումներ գրել և պատրաստվում են քաղաքապետի հետ գնալու առճակատման: Իրավիճակը զեկուցել են Սերժ Սարգսյանին, ով հրահանգել է կարգավորել իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել