Բայց մեզ ուրիշ հարց է հետաքրքրում, թե ինչու է հենց հիմա նա նման հայտարարություն անում, որի մեխը այն է, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում պատերազմական գործողություններ սկսել:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում և ըստ հավանականության՝ որոշ պայմանավորվածությունների են հանգել: Ստամբուլում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուի հետ, որից հետո Չավուշօղլուն շտապ եկավ Բաքու և հանդիպեց Ալիևի հետ: Կարճ ժամանակ անց Ալիևը իր «խաղաղասիրական» հայտարարություն արեց:
Ըստ հավանականության՝ հետևյալ պայմանավորվածություններին են հանգել. Սիրիայի քրդերին ռուսները մատաղ են տանում, Սիրիայում թուրքերը անվտանգության գոտի են ստեղծում, որպեսզի թույլ չտան քրդերին` Թուրքիայի և Սիրիայի, ընդհանուր շփման գիծ ունենան, ինչը խիստ կենսական է Էրդողանի համար:
Դիմացը ռուսները ոնց որ երկու բան են պահանջել` Ղարաբաղում հանգիստ լինի վիճակը, և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իսլամիստների դեմ միջոցառումներ ձեռնարկվեն, և գուցե Ռուսաստանի տարածքում գործողների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրի Թուրքիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10210676876455386?notif_t=close_friend_activity¬if_id=1480933218956811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել