Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան կտա իր վերադարձը պահանջողներին. Վահէ ԷնֆիաջյանAysor.am-ը գրում է.

Շաբաթ օրը ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում կարևորվել է կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականության մեջ՝ որպես ԲՀԿ ղեկավար», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա շեշտեց՝ չի ուզում շտապողականություն դրսևորել, բայց կարծում է, որ Ծառուկյանը դրական պատասխան կտա իր վերադարձը պահանջողներին:

«Գագիկ Ծառուկյանն այն անհատն է, ով միշտ եղել է ժողովրդի կողքին ու, հաշվի առնելով նրա մարդկային որակները, նա, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան կտա ժողովրդին», - նշեց Վ. Էնֆիաջյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել