Հայաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որ զսպում է ադրբեջանական ագրեսիան տարածաշրջանում, և դա Հայաստանն անում է մենակ, արդեն 25 տարի, առանց ոչ անվանական դաշնակիցների: Ընդ որում՝ Հայաստանը կարողացել է ծնկի բերել Ադրբեջանին ոչ միայն մարտի դաշտում, այլև տարիներ շարունակ հաղթում է այդ պետությանը նաև տեղեկատվական պատերազմում:

Եթե Իրանի հյուսիսային նահանգներում այսօր համեմատաբար հանգիստ է դրությունը և «Հարավային Ադրբեջանի Թյուրքական Հանրապետությունը»՝ որպես պանթյուրքիստական ծրագիր, գոյություն ունի միայն քարտեզների վրա, դրանում անուրանալի լումա ունի հայ ժողովուրդը, որն իր վրա է ընդունում ադրբեջանական ագրեսիան ամբողջ խորությամբ` պարպելով դիմացինի թե՛ տեղեկատվական, թե՛ ռազմական ողջ ներուժը:

Միայն մի օրինակ բերեմ ասածիս շուրջ: ԻԻՀ մեջլիսում թյուրքախոսների ֆրակցիայի ստեղծումից մի ամիս էլ չի անցել, բայց Ադրբեջանում արդեն մեծ ոգևորություն է նկատվում: Հնչում են հայտարարություններ, որ այժմ արդեն ճիշտ պահն է առաջ քաշելու «Հարավային Ադրբեջանի անկախացման» և «Հարավային Ադրբեջանի Թյուրքական Հանրապետության» ստեղծման հարցը:

Թե ինչպիսի ծրագրեր կնախագծվեին Ադրբեջանում, ինչպիսի քարոզչական և պարտիզանական պայքար կփորձեին հրահրել Իրանի հյուսիսային հատվածում ադրբեջանցիները, եթե չլիներ Արցախի հարցը, դժվար չէ պատկերացնել:

Քարտեզում Ադրբեջանում գծված մի քարտեզ է, որտեղ իբր ցույց են տալիս, որ «իրենց իմացած Ադրբեջանի» հարավային ողջ գոտին «խլել է իրանական ձեռքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել