Արդյունաբերությունը աճել է 6,5%-ով
Տարեվերջին առկա տնտեսական մարտահրավերները որոշակի ազդեցություն են ունեցել ընթացիկ ցուցանիշների ձևավորման վրա, սակայն ընդանուր առմամբ դրական միտումը առաջին տասը ամիսների կտրվածքով պահպանվել է:
Ուսումնասիրելով ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները՝ կարելի է ասել, որ առաջին տասը ամիսներին դրական արդյունք է արձանագրվել ծառայությունների արդյունաբերության ոլորտներում: Վերջինս գրանցել է 6,5% աճ;
Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ տեսակակար կշիռ ունեցող ճյուղերից աճին նպաստել են՝ հանքագործությունը՝ 12% աճով, սննդամթերքների արտադրությունը՝ 1% աճով, խմիչքների արտադրությունը՝ 6,5% աճով և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 22%:
Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա այստեղ իր ուրույն դերն է խաղացել զվարճությունների և հանգստի ծառայությունների 28,1%, տրանսպորտի ծառայությունների 23,1% և ֆինանսական և ապահովագրական ծառայությունների՝ 2,2% աճը:
Իհարկե, դեռևս վաղ է կանխատեսումներ անել հաջորդ տարվա համար, սակայն իրականացվող գործընթացները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել հնարավոր տնտեսական փոփոխությունների մասին:
Հաշվի առնելով բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը՝ մաքսային սահմանին «հսկիչ գներից» հրաժարվելը, պղնձի գների մոտ 1000 դոլարով աճը, գալիք տարի շինարարական խոշոր ծրագրերի իրականացումը և էներգետիկ ոլորտում բարեփոխումները, ապա կարելի է սպասել, որ ընթացիկ անկումային միտումները հաջորդ տարվա առաջին եռամսյակից հետո կվերանան և տնտեսությունը կարձանագրի տնտեսական համեմատաբար բարձր ցուցանիշներ: