Lurer.com-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:

-Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ նկատմամբ:

-Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել