imrsԱմերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բիզնեսի ներկայացուցիչը Թայվանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Trump Organization-ը ներդրումներ չի անի Թայվանի տնտեսությունում.

«Պայմանավորվածություն ձեռք չի բերվել Trump Hotels-ի ներկայացուցիչների պաշտոնական այցի մասին՝ զարգացման հեռանկարները դիտարկելու համար։ Չկան ակտիվ բանակցություններ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1979 թվականից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի ու Թայվանի ղեկավարների միջև։

Դրանից հետո մամուլում լուրեր հրապարակվեցին Թայվանի հյուրանոցային ոլորտում Դոնալդ Թրամփի բիզնեսի ներդրումների , ինչպես նաև Trump Organization-ի ներկայացուցիչների այցի մասին՝ Տայուան քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ հյուրանոց կառուցելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել