Image result for ընտրություններՓաշինյանի առաջ քաշած մեկ ընդդիմության գաղափարը, կարծում եմ, մարմին կստանա, եթե ներկայիս 3 կուսակցությունները կարողանան միաձուլվեն, ոչ թե դաշինքվեն: Անձամբ ես ներկա պահին դրա հավանականությունը գնահատում եմ մոտ 40%, որը իրականում շատ լավ թիվ է: Սա հույժ կարևոր, ինչ-որ չափով նույնիսկ ճակատագրական գործընթաց է ՀՀ քաղաքական համակարգի կայացման համար:

Սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, որ այդ բևեռից դուրս ընդդիմադիր կուսակցություն չի կարողա գոյատևել: Լինելու է 3 ճակատ՝ ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, Ռուսաստանը՝ իր արբանյակներով և «մեկ ընդդիմությունը»: Այս ֆորմատից դուրս մնացածները լուծարվելու են, և դրա հավանականությունը գնահատում եմ 80%: Ռեսուրսներից զուրկ Հայաստանը չի կարող բազմաթիվ քաղաքական սուբյեկտների «պահել», այս խոշորացումը շատ կարևոր ռեսուրսների կոնսոլիդացիայի հարց կլուծի:

Չի կարող Ժառանգությունը ուրիշ, ինչ որ ուժերի հետ բանակցել, որովհետև ուրիշ ուժ չկա: Բոլորը պիտի ընտրեն երեք ճամբարներից մեկը: Բոլորը՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Համախմբումը, Ազատ Դեմոկրատները, ՀՀՇ-ն, Միսանությունը, Հնչակները, Ռամկավարները... և դու, Առաքելությու՛ն))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել