Panorama.am-ը գրում է.
Ամերիկացի կամավորականներ Քարեյ Ուայթը Ֆրեդերիկ քաղաքից, հոր` Ռիք Ուայթի և Հյուսիսային Կարոլինայում բնակվող Ստյուարթ Էսսեյի հետ հոկտեմբեր ամսին մեկ շաբաթից ավել գտնվել է Հայաստանում, կամավորական ծառայություններ մատուցելով Արարատի շրջանի Դվին գյուղում։ Կամավորականների հայաստանյան առաքելության մասին տեղեկացնում է «The Frederick News Post» պարբերականը` «Սիրով` Հայաստանին» վերնագրված հոդվածում։
Ամերիկացիներն ապրել և աշխատել են Ասատրյանների ընտանիքում, օգնել վերջիններս հիմնանորոգել իրենց կիսաքանդ բնակատեղին, որտեղ Վերջալույս Ասատրյանը երկու որդիների հետ բնակվել է վերջին տաս տարվա ընթացքում։
Ինչպես նշվում է, ամերիկացիները նախկինում իրենց կամավորական առաքելությամբ եղել են Գվատեմալայում, Նիկարագուայում, Շրի Լանկայում և Գանայում և Հայաստան էին ժամանել «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում։ «Հայաստանյան առաքելությունը փոխեց մեր արյունը», - խոստովանել են ամերիկացիները, վկայակոչելով իրենց վերապրած ուրախությունն ու արցունքները հյուրընկալող ընատնիքի անդամների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ