Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այս առնչությամբ զարմացել էր, թե ինչու են ՀՀ-ում այդպես արձագանքում. «Հիմա գնահատել այս փաստաթուղթը շահի տեսանկյունից մի քիչ ուշ է, որովհետև սա ռուսական բազայի պայմանագրի, ՀԱՊԿ-ի շարունակությունն է:
Կա բազա, որն ունի խնդիր, դա ՀՀ-֊ի անվտանգությունը ապահովելու խնդիրն է ագրեսիայի դեպքում: Նույնը ՀԱՊԿ պայմանագիրն է: Սա դրա շարունակությունն է, թե ինչպես պետք է բազան, որը գտնվում է ՀՀ-ում, լուծի խնդիրները, երբ մեզ վրա հարձակում լինի»:
Վաղարշակ Հարությունյանը նաև օրինակներ բերեց, որ Գերմանիան հզոր պետություն է, բայց ունի ամերիկյան բազա իր տարածքում, Ճապոնիան ունի ամերիկյան բազա. «Ի՞նչ ենք մենք քննարկում, սա ակնհայտ է, չէ՞, որ բխում է ՀՀ շահերից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։