«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նվազել են նաև հրուշակեղենի արտադրության ծավալները՝ 2.2 տոկոսով ինչը, ըստ մասնագետների, սպառողների գնողունակության արդյունք է։

 Իսկ ահա ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը նրանք պնդում են, որ պատրաստի ալյուրի ներկրումն է: Բանն այն է, որ մեր տեղական գործարարները նախընտրում են պատրաստի ալյուրը կամ հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել հայ ֆերմերներից: Ահա թե ինչպես է գահավիժում մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել