«Երևանի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգողի հիմնական թեկնածուն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:  Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ կանոնադրությունը փոփոխվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ համագումարում և վերոնշյալ պոստը նորամուծություն է: ԳՄ 21 անդամներից մեկը պետք է համակարգի ՀՀԿ Երևան քաղաքի ողջ կառույցների աշխատանքը:

«Երևանում ունենք 12 տարածքային, 31 շրջանային և բազմաթիվ սկզբնական կառույցներ, որոնց աշխատանքը համակարգելու է ԳՄ անդամներից մեկը և, իհարկե, շատ հնարավոր է, որ համակարգողը Տարոն Մարգարյանը լինի»,- ասաց Թադևոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել