Ստացվել է այնպես, որ ձեր ներքնակն այլևս պիտանի չէ՞: Հնարավոր է, որ այդպիսի բան լինի, հատկապես, եթե տանը փոքր երեխա կա: Ձեզ ենք առաջարկում ներքնակի վրայի հետքերից և տհաճ հոտերից ազատվելու հիանալի միջոց:

Ձեռքի տակ ունենալով մինիմալ պարագաներ՝ կարելի է ազատվել ներքնակի վրայի հետքերից՝ մեզի, արյան, գինու:

Ինչպես հեռացնել լաքաները ներքնակի վրայից

Ձեզ պետք կգա

  • 235 մլ 3%-անոց ջրածնի պերօքսիդ
  • 3 ճաշի գդալ կերակրի սոդա
  • Մեկ կաթիլ հեղուկ օճառ կամ ամանների հեղուկ

1. Այս խառնուրդը պետք է պատրաստել անմիջապես մաքրման գործընթացից առաջ։ Այդ դեպքում այն ավելի արդյունավետ կլինի: Լցրեք սոդան և պերօքսիդը հեղուկացիր շշի մեջ: Երբ սոդան լուծվի, մեկ կաթիլ հեղուկ օճառ ավելացրեք այնտեղ:

2. Թափահարեք շիշը և ցողեք կեղտոտված հատվածները: Թողեք այդպես 5-10 րոպե: Լավ կլինի, եթե միացնեք օդորակիչը ներքնակի ուղղությամբ, որպեսզի արագ չորանա:

3. Սոդայի հետքերը մաքրեք փոշեկուլի օգնությամբ:

Ազատվել տարբեր լաքաներից տան պայմաններում հնարավոր է, եթե հետևեք մեր խորհուրդներին: Համոզվեք ինքներդ, որ սա արդյունավետ միջոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել