Հայկական ընտանիքներում ընդունված բան է, որ եթե օջախում մահ է լինում, հատկապես, եթե երիտասարդ է լինում մահացողը, ապա մեկ տարի տվյալ օջախում մեծամասշտաբ ուրախության արարողություններ տեղի չեն ունենում, Ամանորին տոնածառը չեն զարդարում: Դրանով պարզապես ապրողները հարգում են իրենց օջախի հանգուցյալի վառ հիշատակը: Այսօր անցա Հանրապետության հրապարակով. սկսվել էր գլխավոր տոնածառի հավաքելու գործընթացը: Ապրիլը եկավ դեմս... Հարյուր զոհ տվեցինք, հարյուր ջահել-ջիվան կյանք մատաղ եղավ, բայց մենք այդպես շուտ մոռացանք, այդքան մարդ վիրավորվեց ապրիլյան պատերազմում, բայց մենք մոռացանք ու ընկանք զիզի-բիզի բաների հետևից... Ինչ հավես ու սիրտ ունեք բայց... Հիմա որ ասեմ էդ գլխավոր տոնածառի փողը մի կոնկրետ դիրքի տվեք, կասեք՝ պաթոսա մոտս, չէ՞... Լավ բան չեք անում, սրտովս բան չեք անում, գոնե մի տարի համբերեք, նոր ձեր դհոլ-զուռնեն կապեք...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/335512363495378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



