Lurer.com-ը գրում է.

Ռոբոտների առաջին համաշխարհային գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թվականին Ճապոնիայի Այթիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտնել է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն:

«Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովg» իրենից կներկայացնի տարբեր երկրների ռոբոտների մրցումներ գործունեության տարբեր ոլորտներում: Ընդամենը պլանավորվում է մարդու օգնականների հնարավորությունները փորձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրությունը, սպասարկման ծառայությունները, տարերային աղետներին դիմակայության ենթակառուցվածքը:

«Մենք ցանկանում ենք ստուգել՝ ինչպես կգործեն ռոբոտները ապագայի հասարակության մեջ եւ ինչպես դրանից կփոխվի կյանքը»,- ասել է Սեկոն:

Հիմնական միջոցառումները կանցկացվեն Այթիի պրեֆեկտուրայում, իսկ տարերային աղետներին դիմակայության եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտը նեկայացված կլինի Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Մինամիսոմա քաղաքում:

Մասնակցության են հրավիրվում համալսարաններ, գիտական ինստիտուտներ եւ ձեռնարկություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել