168.am-ը գրում է.

Յուրաքանչյուր կնոջ սարսափ-երազը մանր կնճիռներն են, որոնք կարող են մեծացնել կնոջ տարիքը: Կնոջ մաշկը փափուկ է և զգայուն, բացի այդ, մաշկը համարվում է մարդու հայելին: Սակայն տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, ու կնճիռներ են առաջանում:

Կանայք տարատեսակ թանկարժեք միջոցներ են օգտագործում՝ մաշկային այս տհաճ երևույթից ազատվելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս:

Healthyfoodhouse կայքն առաջարկում է հրաշալի քսուք, որը կարելի է օգտագործել անգամ ամենախորը կնճիռներից ազատվելու համար:

Այս քսուքի բոլոր բաղադրիչները հիպոալերգիկ են, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս փորձարկել քսուքը՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:

Բաղադրություն

  • Մի քանի կաթիլ վիտամին E
  • Մի քանի կաթիլ ուրցի եթերային յուղ
  • 1 գդալ կոկոսի յուղ

Տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները, և քսուքը պատրաստ է: Պարզապես քսուքը տեղափոխեք ավելի հարմար տարայի մեջ և դրեք սառնարանը:

Քսուքը զգուշորեն քսեք աչքերի շուրջ՝ մերսելով տարածքը: Քսուքը քսեք քնելուց 2 ժամ առաջ:

Այս կախարդական քսուքը կթարմացնի մաշկը, կմաքրի դիմահարդարումը  և, բացի այդ, կվերացնի կնճիռ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել