Տեխասում բեռնատարը բախվել է դպրոցական ավտոբուսինAysor.am-ը գրում է.

Տեխաս նահանգում բեռնատարի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով յոթամյա աղջիկ է զոհվել և տաս երեխա վիրավոր է, հայտնում է РИА Новости-ն:

Ինչպես հաղորդում է նահանգի հասարակական անվտանգության վարչությունը, բեռնատարը բախվել է ավտոբուսի հետևի հատվածին: Ավտոբուսն այդ պահին կանգնել է դպրոցականներին կանգառից վերցնելու համար: Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից 130 կմ հեռավորության վրա:

Ըստ Associated Press-ի՝ բեռնատարի 17-ամյա վարորդին կարող էր կուրացնել արևը, երբ նա բարձրացել է բլուրի վրայով:

Ծանր վնասվածքներ ստացած 7-ամյա երեխան մահացել է հիվանդանոցում, մնացած տուժածները ստուգումից հետո դուրս են գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել