168.am-ը գրում է.

«Բորուսիայի» հարձակվողը վստահ է, որ ինքն ավելի արագ է:
«Ես սպասում եմ քեզ: Հուսով եմ հանդիպել քեզ հետ, և մենք կպարզենք ամեն ինչ»,- Օբամեյանգին է մեջբերում СNN-ը:

Բոլտն արդեն պատասխանել է:
«Ես գիտեմ, որ մարդիկ ուզում են մրցել ինձ հետ: Օբամեյանգը գիտի, որ ես պատրաստվում եմ հաղթել»,- ասել է Բոլտը:

2013 թվականին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մարզման ժամանակ 30 մետրն անցել է 3.7 վայրկյանում. ավելի արագ, քան Բոլտն այդ նույն հատվածում՝ այն մրցավազքում, որտեղ սահմանել է 200 մետրի աշխարհի ռեկորդ:

2016-17թթ. մրցաշրջանում Օբամեյանգը 11 խաղերում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել