Հանրապետությունում վաղը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյունAysor.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետությունում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 2-4, 5-6-ի ցերեկը‵ 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն: 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻն-ը տեղեկացնում է նաև, որ այսօր և վաղը հանրապետությունան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել