Lurer.com-ը գրում է.
Գերմանացի ֆուտբոլիստ և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Բերնդտ Շուստերը անդարդարձել է այս շաբաթ կայանալիք էլ կլասիկոյին և նշել, որ կատալոնացիների դիմակայությունում ֆավորիտ չեն:
«Կլասիկոյից առաջ «Բարսելոնայի» շանսերը մեծ չեն: Նրանք այս դիմակայությունում ֆավորիտ չեն: Հաղթանակի դեպքում մադրիդցիները կատալոնացիներից առաջ կանցնեն 9 միավորով և այդ ժամանակ նրանք մեծ խնդիրներ կունենան: Պետք է նշել որ, վերջին տարիներին հաճախ ենք տեսնում, որ ակումբները կրճատում են միավորների հսկայական տարբերությունը: Յուրաքանչյուրը կցանկանար դառնալ «Բարսելոնայի» մարզիչը: Ինչ վերաբերվում է ինձ` միգուցե մյուս կյանքում»,-Շուստերի խոսքը մեջբերում է Marca-ն:
Էլ կլասիկոն տեղի կունենա վաղը, մեկնարկը Երևանաի ժամանակով 19:15-ին` «Կամպ Նոու» մարզադաշտում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=240421&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել